Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհի ամենաազդեցիկ կանայք՝ ըստ Forbes-ի

Աշխարհի ամենաազդեցիկ կանայք՝ ըստ Forbes-ի
09.11.2014 | 19:48

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որը գլխավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Աշխարհի 72 ամենահզոր քաղաքական, հասարակական գործիչների և գործարարների ցանկում, ինչպես և 2013-ին, կա 9-ը կին։ Գնահատելիս հաշվի են առնվել 3 հիմնական գործոններ՝ կարողությունը, ներկայությունը մեդիայում և ազդեցությունը ոլորտի վրա։ Կանանց առաջատարը կրկին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է։
1. Անգելա Մերկել՝ Գերմանիայի կանցլեր
2. Ջանեթ Յելեն՝ Դաշնային պահուստային համակարգի նախագահ
3. Դիլմա Ռուսեֆ՝ Բրազիլիայի նախագահ
4. Քրիստին Լագարդ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն
5. Պակ Կին Հե՝ Հարավային Կորեայի նախագահ
6. Վիրջինիա Ռոմետի՝ IBM ընկերության գլխավոր տնօրեն
7. Մերի Բարա՝ General Motors ընկերության նախագահ
8. Ջինա Ռայնհարթ՝ Hancock Prospecting երկաթուղային ընկերության սեփականատեր
9. Մարգարետ Չան՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն:

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ